Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 6-ի տեսաուղերձով Բելառուսի իշխանություններին կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնաճնշումներն ու ազատ արձակել քաղբանտարկյալներին։
Այսօր հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Չինաստանի բարձրաստիճան դիվանագետ Յան Ցզեչինը։ Յան Ցզեչինը Չինաստանի կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի անդամ է և կենտկոմի արտաքին գործերով հանձնաժողովի ղեկավարը։
Այսօր տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման հիմնադիր համագումարը, որը վարում էր ՀԺԱՄ վարչության նախագահ Վահրամ Մկրտչյանը։
Իշխանական մի քանի պատգամավորներ, որոնցից մի քանիսը ոչ հեռավոր անցյալում որպես լրագրող են աշխատել, որոշել են արգելել անանուն աղբյուրներից վերցված ու լրատվամիջոցում արտատպված հրապարակումները:
Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովում փետրվարի 5-ին քննարկվում էր «Բարձրագույն կրթության մասին» օրենքի չարչրկված նախագիծը:
«Ծիծեռնակը բույն է շինում… Ամեն մի շյուղ կպցելիս, առաջվա բույնն է հիշում»,- «Հայոց լեզվի և գրականության» ուսուցչուհի տիկին Եվգենյան սփոփում է Շուշիում տունը կորցրած դստրերին:
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են երեք երկրների ղեկավարների հայտարարությունների կյանքի կոչման աշխատանքները՝ նշված է ՌԴ ԱԳՆ կայքում:
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Էրդողանը քննադատել է ԱՄՆ և եվրոպական երկրների արձագանքը Թուրքիայի բուհերից մեկում տեղի ունեցած իրադարձություններին՝ հաղորդում է Անադուլուն։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը նշել է, որ COVID-19- ի դեմ պատվաստված մարդկանց թիվը հասել է համավարակի գրանցված դեպքերի թվին:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...